Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում սպանվել է այդ երկրում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն՝ զինված հարձակման հետեւանքով։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է AFP-ն։
Հարձակումն իրականացվել է ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ավտոշարասյան վրա, Գոմա քաղաքում, որը գտնվում է Հյուսիսային Կիվուում։ Անհայտ անձինք մի քանի մեքենա շուրջկալել են՝ դրանց եղած մարդկանց պատանգ վերցնելու համար։ Վիրավորվել է մեկ մարդ։