Եվրամիությունն ընդլայնել Է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

17:02   22 Փետրվար 2021    208

Եվրամիությունն ընդլայնել Է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սեւ ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որտեղ փետրվարի 22-ին հրապարակված են համապատասխան նորմատիվային ակտերը:

«Հաշվի առնելով Վենեսուելայում պահպանվող լուրջ իրադրությունը՝ 19 մարդ պետք Է ներառվի ֆիզիկական եւ իրավական անձանց ցուցակում, որոնց վերաբերում են սահմնափակիչ միջոցները»,- նշված Է այնտեղ: Ինչպես ասված Է ԵՄ-ի հայտարարության մեջ, «այդ ցուցակում ներառված անձինք պատասխանավտություն են կրում, մասնավորապես, ընդդիմության ընտրական իրավունքների եւ ազգային ժողովի ժողովրդավարական գործառման վիժեցման, ինչպես նաեւ մարդու իրավունքների լուրջ խախտման եւ հիմնական ազատությունների սահմանափակման համար»:

Սեւ ցուցակի մեջ են մտել, օրինակի համար՝ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհրդի (ԱԸԽ) նախագահ Ինդիրա Ալֆոնսոն, ԱԸԽ-ի փոխնախագահ Լեոնարդո Մորալեսը, Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարության ղեկավար ծովակալ Ռեմիխիո Սեբալոս Իչասոն, Ազգային ասամբլեայի անդամներ, ինչպես նաեւ դատավորներ: Այսպիսով, Վենեսուելայի վերաբերյալ Եվրամիության պատժամիջոցների ցուցակում ներառված Է ընդամենը 55 ֆիզիկական անձ, պարզաբանում Է ԵՄ-ի խորհուրդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները