Մարտից կսկսվի Քելբաջար տանող ճանապարհի շինարարությունը

14:10   22 Փետրվար 2021    302

Մարտից կսկսվի Քելբաջար տանող ճանապարհի շինարարությունը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ 2020 թվականին կատարված աշխատանքների և առաջիկա խնդիրների վերաբերյալ ճեպազրույցում ասել է՝ Ադրբեջանի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության խորհրդի նախագահ Սալեհ Մամեդովը:

Նրա խոսքով, ներկա ժամանակ կատարվում են ճանապարհի նախագծման աշխատանքներ. «Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ՝ անվտանգ երթևեկության համար կառուցվում է նոր ճանապարհ: Նոր ճանապարհն անցնելու է Գյանջա-Գյոյգյոլ երթուղով: Առայժմ օգտագործվում է Թերթեր-Աղդերե-Քելբեջար ճանապարհը: Արդեն շուրջ 2 ամիս է կատարվում են ճանապարճի նախագծման աշխատանքները: Ճանապարհի շինարարությունը կսկսվի մարտ ամսից և կիրականացվի թուրքական ընկերության հետ համատեղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քելբաջար  


Վերնագիրի այլ պիտակները