Հաստատվել են նախագահի հատուկ ներկայացուցիչների պաշտոններին վերաբերող փոփոխությունները
16:12
22 Փետրվար 2021
562
Նախագահ Իլհամ Ալիևը հաստատել է «Ադրբեջանի Հանրապետության «Պետական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:
Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, օրենքում կատարված փոփոխությունները վերաբերում են նախագահի հատուկ ներկայացուցիչների պաշտոններին:
Օրենքի համաձայն, փոփոխություններ են կատարվել Ադրբեջանի Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցիչների, նախագահի հատուկ ներկայացուցիչների տեղակալների, հատուկ ներկայացուցչությունների մասնագետների վարչական և օժանդակ պաշտոնների, վարչական և օժանդակ պաշտոնների դասակարգման կարգի մեջ: