Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

16:46   22 Փետրվար 2021    484

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 23-ին Թուրքիա կատարած այցի շրջանակներում կհանդիպի իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:

Այս մասին տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկու երկրների միջև կապերը և տարածաշրջանային հարցեր:

Նշենք, որ Ջեյհուն Բայրամովը նաև մասնակցելու է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարների 5-րդ եռակողմ նիստին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան  


Վերնագիրի այլ պիտակները