Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները

17:18   22 Փետրվար 2021    208

Եվրամիությունն, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի՝ կապված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու գործի հետ:

Բրյուսելը չի հանդուրժի մարդու իրավունքների խախտումները եւ մտադիր չէ այս հարցում հանդարտվել, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳ եւ եվրոպական գործերով նախարար Ժան Ասելբոռնը RedaktionsNetzwerk Deutschland մեդիախմբի պարբերականների հետ զրույցում:

Նա այս մասին ասել է ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման նախաշեմին, որի մասնակիցները քննարկելու են Մոսկվայի դեմ հետագա գործողությունները:

Նոր պատժամիջոցային միջոցառումները պետք է իրավաբանորեն անվիճարկելի լինեն, կարծում է Ասելբոռնը: Ընդ որում՝ նա հնարավոր է համարում, որ պատժամիջոցները Մոսկվայի վրա հարկ եղած արդյունք չեն ունենա: Նա հնարավոր է համարել, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերություններում ամենացածր կետին դեռ չեն հասել:

ԵՄ-ին առընթեր ռուսական առաքելության ղեկավար Վլադիմիր Չիժովն իր հերթին հավաստիացրել է, որ Մոսկվան «պատրաստ կլինի պատասխանելու ոչ լեգիտիմ միակողմանի» նոր միջոցառումների դեպքում: Ռուսաստանի վերաբերյալ ԵՄ որոշումները «անտրամաբանական են եւ զարմանալիորեն քաղաքականացված»,- նրա խոսքն է մեջբերել գերմանական պարբերականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները