Այսպես, սենատոր Թեդ Քրուզը կարծում է, որ Սպիտակ տունը ազդանշաններ է ուղարկում նախագծի շինարարությունը թույլ տալու մտադրության մասին:
Քրուզը, ինչպես նաեւ սենատոր Ջիմ Ռիչը եւ Ներկայացուցիչների պալատի՝ արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Մայքլ ՄքՔոլը այդ առաջարկները «բացարձակ ոչ ադեկվատ» են համարել:
Ավելի վաղ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել «Ֆորտունա»-ի եւ նավի սեփականատեր «KBT-Ռուս» ընկերության դեմ: «Հյուսիսային հոսք 2» նախագծի իրականացումը կասեցվել էր կապված գազատարների կապալառուների նկատմամբ 2019 թվականի դեկտեմբերին Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հետ: Նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հունվարին հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք 2»-ը ավարտին կհասցվի ռուսական ուժերով, բայց շինարարությունը կավարտվի նախատեսվածից մի քանի ամիս ուշ:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Հյուսիսային-հոսք-2