Դրա բեկորներն ընկել են գյուղի վրա՝ վնասելով մի կնոջ, հայտնում է NL Times-ը:
Նշվում է, որ Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռը Մաաստրիխտի օդանավակայանից ուղևորվում էր Նյու Յորք, բայց թռիչքից հետո նրա շարժիչը բռնկվել է: Դրանից հետո ինքնաթիռի որոշ հատվածներ սկսել են ընկնել գետնին: Կտորներից մեկն ընկել է մի տարեց կնոջ վրա, նա վնասվածքներ է ստացել: Բացի այդ, վնասվել են մի քանի տրանսպորտային միջոցներ:
Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Բելգիայի Լիեժ քաղաքում:
Նշվում է, որ ինքնաթիռին ինքնին վտանգ չի սպառնում, քանի որ այն ունի չորս շարժիչ, սակայն կարող է թռչել միայն մեկով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Նիդեռլանդ