Չինաստանի ԱԳ նախարարը Թրամփի վարչակազմին մեղադրել է ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների վատթարացման համար

18:39   22 Փետրվար 2021    181

ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի գործողությունների և քաղաքականության պատճառով Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները ներկայում լուրջ մարտահրավերների են բախվում, երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, գրում է ria.ru-ն։

«Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները վերջին մի քանի տարիների ընթացքում շեղվել են ճիշտ ուղուց և երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ գտնվում են ամենաբարդ փուլում։ Դրա գլխավոր պատճառն այն է, որ ելնելով սեփական քաղաքական պահանջներից՝ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը թերագնահատել և խեղաթյուրել է Չինաստանի զարգացման միտումներն ու քաղաքականությունը, և այդ պատրվակով ՉԺՀ-ին զսպելու և ճնշում գործադրելու համար ԱՄՆ-ն տարբեր գործողություններ է ձեռնարկել»,- հայտարարել Է Վան Ին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից ձեռնարկված միջոցները լուրջ վնաս են հասցրել երկու երկրների հարաբերություններին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները