Գարիբաշվիլի. Առաջին այցերիցս մեկը կատարելու եմ Ադրբեջան

17:52   22 Փետրվար 2021    389

«Կախված իրավիճակից՝ առաջին այցերիցս մեկը կատարելու եմ Ադրբեջան»:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու Իրակլի Գարիբաշվիլին՝ խորհրդարանում պատգամավորների առջև ունեցած իր ելույթի ժամանակ:

Նա նշել է, որ նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած Ադրբեջանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է և բարեկամ երկիր:

Ի. Գարիբաշվիլին նշել է նաև, որ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի նախագահի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գարիբաշվիլի  


Վերնագիրի այլ պիտակները