«Բոլոր երկրներում պատվաստւմների սկիզբը բխում է ամբողջ աշխարհի շահերից: Սա կօգնի պայքարել վիրուսի դեմ ամենուր»,- հայտարարել է պաշտոնյան, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նա ընդգծել է, որ եթե վիրուսը հնարավոր չլինի հաղթահարել ամենուր, մարդկությունը չի կարողանա դա անել համաշխարհային մասշտաբով: Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամեր կհայտնվեն:
«Այս դեպքում մեր օգտագործած պատվաստանյութերը կարող են անօգուտ դառնալ», - զգուշացրել է ԱՀԿ ղեկավարը:
Նա ընդգծել է, որ զարգացող երկրներում պատվաստումների բացակայությունը դեղորայքի բացակայության պատճառով խնդիրներ կստեղծի ոչ միայն նրանց, այլև հարուստ երկրների համար: Ուստի Գեբրեյեսուսը զարգացած երկրների իշխանություններին հորդորել է բացատրել իրենց քաղաքացիներին, որ վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն նրանց, այլ նաև աշխարհի մյուս երկրների բնակիչներին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ