Եվրամիությունն ընդլայնել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

20:22   22 Փետրվար 2021    190

Եվրամիությունն ընդլայնել է պատժամիջոցները Վենեսուելայի իշխանությունների դեմ՝ սև ցուցակում ներառելով 19 ֆիզիկական անձանց:

Այդ մասին ասված է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որտեղ փետրվարի 22-ին հրապարակված են համապատասխան նորմատիվային ակտերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Հաշվի առնելով Վենեսուելայում պահպանվող լուրջ իրադրությունը՝ 19 մարդ պետք է ներառվի ֆիզիկական և իրավական անձանց ցուցակում, որոնց վերաբերում են սահմանափակիչ միջոցները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ասված է ԵՄ-ի հայտարարության մեջ՝ «այդ ցուցակում ներառված անձինք պատասխանավտություն են կրում, մասնավորապես, ընդդիմության ընտրական իրավունքների և ազգային ժողովի ժողովրդավարական գործառման վիժեցման, ինչպես նաև մարդու իրավունքների լուրջ խախտման և հիմնական ազատությունների սահմանափակման համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները