«Գազան Արևելքից 2» սառնամանիքի ճակատից հետո Եվրոպան պատեց աննախադեպ տաք օդի ալիքը: Անցյալ շաբաթվա սկզբից ջերմաստիճանը բարձրանում է, և հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը՝ մարտի 3-ին, սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում՝ մինչև գրեթե ամառային մակարդակ: Տաքությունը Եվրոպայում «Գազպրոմ»-ի օգտին է, քանի որ այս օրերին Սիբիրում, Ուրալում և Պովոլժիեում սաստիկ ցրտեր են, որոնք մեծացնում են գազի սպառումը Ռուսաստանի ներսում: Փետրվարի առաջին 16 օրվա ընթացքում Ուկրաինայի տարածքով գազի մղումը եղել է կայուն՝ օրական 119 մլն խորանարդ մետր միջին մակարդակով: Այնուհետև սկսվել է ծավալների առաջընթաց նվազումը. փետրվարի 17-ին՝ 95 մլն խորանարդ մետր, հետո երկու օր տարանցումը եղել է 88-87 մլն խորանարդ մետրի մակարդակին, իսկ փետրվարի 20-ին գազի մղումն ընկել է մինչև 67 խորանարդ մետր:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ