J.D. Power քոնսալթինգային գործակալությունն ամենամյա հարցում է անցկացրել եւ անվանել աշխարհի ամենահուսալի ավտոմեքենաներ:
J.D. Power-ի մեթոդը պարզ է. գործակալության մասնագետները հարցում են անցկացնում յուրաքանչյուր բրենդի 100 ավտոմեքենաների տերերի շրջանում եւ հաշվարկում խնդիրների թիվը, որոնց նրանք բախվում են շահագործման 3 տարիների ընթացքում: Հաշվի են առնվում բոլոր անսարքությունները՝ ճանապարհային երթեւեկության անվտանգության վրա ազդող լուրջ խնդիրներից մինչ մուլտիմեդիահամակարգի գլյուկեր, տեղեկացնում է Hayatsk.info-ն: