Clubhouse. Ի՞նչ է դա, ինչի՞ համար է պետք եւ ինչո՞ւ են դրա մասին բոլորը խոսում

21:12   22 Փետրվար 2021    193

Clubhouse-ը նոր սոցցանց է, որտեղ օգտատերերը կարող են շփվել միայն ձայնի միջոցով: Այն հիշեցնում է ազատ ռադիո առանց ձեւաչափի, որի շրջանակում պարբերաբար տեղի են ունենում երեկույթներ, համաժողովներ, արհմիության հավաքներ, տարբեր տեսակի բանավեճեր եւ շոու:

Այս պահին հարթակը մնում է փակ լայն հասարակության համար, սոցցանցում կարող են հայտնվել միայն ծանոթների օգնությամբ, որոնք արդեն հասանելիություն են ստացել հավելվածի նկատմամբ: Սոցցանց ստեղծվել է 2020 թվականի գարնանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Clubhouse-ը հորինել են Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Փոլ Դեւիսոնը եւ Ռոեն Սեթը: Արդեն 2021 թվականի հունարին հավելվածը, որը դեռ աշխատում է IOS-ի վրա, գնահատվել է 1 միլիարդ դոլար: Ստեղծողները նշում են, որ հարթակի գլխավոր սկզբունքներից է «անկեղծ շփումը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները