ԱՀԿ-ն նշել է, թե որ դեպքում Covid-19-ի դեմ պատվաստանյութն անօգուտ կլինի

21:50   22 Փետրվար 2021    226

Պատվաստումն արդյունավետ է միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է ամենուր:

Գեբրեյեսուսը բոլոր երկրներին հորդորել է չհետաձգել պատվաստումը, քանի որ հակառակ դեպքում կորոնավիրուսի նոր շտամներ կհայտնվեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Այդ դեպքում մեր կիրառած պատվաստանյութերը կարող են անօգուտ դառնալ»,- զգուշացրել է պաշտոնյան:

Նա շեշտել է, որ զարգացող երկրներում պատվաստանյութերի պակասը խնդիրներ է ստեղծելու հարուստ երկրների համար: Ուստի Գեբրեյեսուսը իշխանություններին կոչ է արել բացատրել իրենց քաղաքացիներին, որ վիրուսից պաշտպանվելու համար անհրաժեշտ է պատվաստել ոչ միայն նրանց, այլ «աշխարհի մյուս երկրների» բնակիչներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները