Թաիլանդը հաստատել է COVID-19 –ի դեմ պատվաստանյութը՝ արտակարգ օգտագործման համար

21:55   22 Փետրվար 2021    239

Թաիլանդի Սննդամթերքի և դեղերի վարչությունը (FDA) COVID-19–ի դեմ Sinovac Biotech-ի պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն է տվել՝ ճանապարհ հարթելով երկրում կորոնավիրուսի առաջին պատվաստումների համար:

«FDA-ն գրանցել է Sinovac-ի COVID-19 պատվաստանյութը՝ պայմանական արտակարգ օգտագործման համար, որն ուժի մեջ կլինի փետրվարի 22-ից»,- Reuters-ին ասել է FDA–ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սուրաչոկ Տանգվիվաթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թայլանդում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի 25 հազար 504 դեպք, 89 մահվան դեպք:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները