Նավալնիի կինը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա

09:08   23 Փետրվար 2021    154

Ալեքսեյ Նավալնիի կինը՝ Յուլիան, երկուշաբթի օրը Գերմանիայից վերադարձել է Մոսկվա:

Յուլիա Նավալնայան, երիտասարդների ընկերակցությամբ, օդանավակայանի շենքի միջով անցել է ավտոկայանատեղի՝ անտեսելով ամուսնու հետ իր շփման և Գերմանիա ուղևորության նպատակի մասին հարցերը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մի քանի շաբաթ առաջ Նավալնայան դուրս էր եկել Ռուսաստանից: Spiegel-ը հայտնում է, որ նա փետրվարի 10-ին ժամանել է Ֆրանկֆուրտի օդանավակայան Մոսկվայից: Այցը, ըստ պարբերականի, ունեցել է մասնավոր բնույթ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները