Նշվում է, որ ներկայումս ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահերի 512 230 դեպք, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Associated Press գործակալությունը հայտնում է, որ ընդհանուր առմամբ մոտավորապես նույնքան բնակիչ ԱՄՆ-ն կորցրել է 3 պատերազմների ընթացքում՝ Երկրորդ համաշխարհայինի, Կորեական և Վիետնամի պատերազմների ժամանակ:
Միևնույն ժամանակ, չնայած բնակչության ակտիվ պատվաստմանը և վիրուսի ներկայիս ալիքի աստիճանաբար անկմանը, որոշ փորձագետներ կանխատեսում են, որ 2021-ի հունիսին ԱՄՆ-ում մահերի թիվը կկազմի արդեն մոտ 589 հազար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ