ԱՄՆ-ն Պեկինի հետ հարաբերությունների կառուցմանը կմոտենա ուժի տեսանկյունից, Փսակի

09:43   23 Փետրվար 2021    173

ԱՄՆ-ն Չինաստանին մրցակից է համարում և պատրաստվում է Պեկինի հետ հարաբերությունների կառուցմանը մոտենալ ուժի տեսանկյունից:

Այսպես նա մեկնաբանել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հայտարարությունը, որը գործիչն արել էր Պեկինում Լանտին ֆորումի բացման արարողության ժամանակ: Վերջինս նշել էր, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերությունները փչացել են ընդհուպ մինչև ամենացածր մակարդակում Դոնալդ Թրամփի առաջնորդությամբ, ԱՄՆ նախկին վարչախմբի մեղավորությամբ: Նախարարի խոսքով՝ երկու երկրները պետք է իրավիճակի շտկման և կապերի բարելավման համար մի շարք քայլեր իրականացնեն, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք համարում ենք, որ Չինաստանի հետ մեր հարաբերությունները մրցակցություն են իրենցից ներկայացնում: Մենք ուզում ենք դրան մոտենալ ուժի տեսանկյունից: Դա նշանակում է ուժերի կոորդինացում ամբողջ աշխարհի մեր դաշնակիցների հետ, այդ թվում ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի եվրոպացի գործընկերների»,- ասել է Փսակին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները