Բայդենը հարգանքի տուրք է մատուցել կորոնավիրուսից մահացած ԱՄՆ քաղաքացիներին

10:13   23 Փետրվար 2021    201

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի երեկոյան Սպիտակ տանը հարգանքի տուրք է մատուցել նոր կորոնավիրուսի հիվանդությունից մահացած քաղաքացիներին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միևնույն ժամանակ, ամերիկացի առաջնորդը կոչ է արել իր հայրենակիցներին հաղթահարել հասարակության պառակտումը, որն առաջացել է խորը քաղաքական հակասությունների պատճառով:

«Մենք պետք է միասին պայքարենք այս համավարակի դեմ, որպես մեկ ժողովուրդ: Որպես Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Միայն այդ կերպ կարող ենք հաղթահարել վիրուսը»,-ասել է Բայդենը:

Նա նաև հորդորել է համատեղ ուժերով «պատմություն դարձնել ոչ թե այն, թե ինչքան ցածր է ընկել պետությունը, այլ այն, թե ինչպես է բարձրացել դրանից հետո»:

«Դա մեր ուժերի սահմաններում է»,-ասել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացած անձանց թիվը գերազանցել է 500 000-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները