Ռուսաստանը հավերժ չի կարող սպասել ԱՄՆ-ին Բաց երկնքի պայմանագրում․ ՌԴ ԱԳՆ

10:55   23 Փետրվար 2021    161

Ռուսաստանը ավարտում է ներպետական գործընթացները Բաց երկնքի պայմանագրից ամռանը դուրս գալու համար, եթե Միացյալ Նահանգները չվերադառնա պայմանագիր։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ռազմական անվտանգության եւ սպառազինությունների զսպման հարցերով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը։

Նա մանրամասնել է, որ եթե մինչեւ ամառ ԱՄՆ-ն չհայտարարի, որ պատրաստ է վերադառնալ պայմանագիր, ապա Մոսկվան դեպոզիտարներ հանդիսացող Հունգարիային եւ Կանադային նոտա կուղարկի՝ դուրս գալու մասին։ Դրան կհաջորդի եւս վեց ամիս, մինչեւ Մոսկվան վերջնականապես դուրս գա։

Միաժամանակ, սակայն, Մոսկվան պատրաստ է, ըստ ռուս դիվանագետի, կառուցողական երկխոսություն ծավալել ԱՄՆ հետ։ Ամեն դեպքում, ըստ Գավրիլովի, Բաց երկնքի պայմանագրում Ռուսաստանը չի կարող հավիտենականորեն սպասել ԱՄՆ-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները