Գվինեայում և Կոնգոյում Էբոլայի բռնկում է․ գրանցվել են մահվան դեպքեր

12:25   23 Փետրվար 2021    109

Էբոլայի բռնկումներ են գրանցվել աֆրիկյան երկու երկրներում՝ Գվինեայում և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում:

Հայտնի է հիվանդության 14 նոր դեպքի մասին, 9 մարդ մահացել է տենդից, գրում է Hayatsk.info-ն:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնը հայտնում է, որ Գվինեայում և Կոնգոյում մահացության դեպքերը կազմում են 64,3%:

Կոնգոյում Էբոլայով 7 մարդ է հիվանդացել, և հաղորդվել է մահվան 4 դեպքի մասին: Գվինեայում կա վարակի 7 դեպք և 5 մահ:

Աֆրիկյան կենտրոնից ասել են, որ արտակարգ իրավիճակների արձագանքման փորձագետներ կուղարկեն Գվինեա՝ օգնելու պայքարել հիվանդության դեմ:

Ըստ կենտրոնի տվյալների՝ Էբոլա վիրուսից տուժած երկրներից ոչ մեկը մինչ այժմ չի հաղորդել հիվադների բուժման մասին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո  


Վերնագիրի այլ պիտակները