Փորձեցին Իշխան Սաղաթելյանին փախցնել. Արյուն է գալիս, խեղդում ես, թողեք շնչի
12:37
23 Փետրվար 2021
382
Քիչ առաջ Կառավարության մասնաշենքի մոտ ոստիկանները փորձեցին բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին, Բագրատ Եսայանին ու Գեղամ Մանուկյանին:
Իշխան Սաղաթելյանին ինչ-որ պահի հաջողվեց դուրս պրծնել ու փախչել ինչ-որ քաղաքացու օգնությամբ: Սակայն հայ ոստիկաններին հաջողվեց հասնել ու բռնել նրան:
Սաղաթելյանի նկատմամբ բռնի ուժ կիրառվեց, ինչի արդյունքում նա վնասվածք ստացավ: Ամեն դեպքում Սաղաթելյանին բերման չենթարկեցին, հայ քաղաքացիները թույլ չտվեցին դա անել: