«Չինաստանի կոմունիստական կուսակցության կողմից ձեռնարկված գործողությունները հակասում են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ ամբողջ աշխարհում նրա դաշնակիցների արժեքներին: Բացահայտ ցեղասպանություն կատարող երկրում անցկացվող Օլիմպիական խաղերը ոչ միայն խարխլում են այդ ընդհանուր արժեքները, այլև ստվեր են գցում այն խոստումների վրա, որոնք տրվել են ազատ և արդար հասարակության ձգտող մարդկանց»,- ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Կետկոն Բայդենի վարչակազմին կոչ է արել ԱՄՆ դաշնակիցների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել՝ խաղերը Չինաստանից տեղափոխելու համար «մի երկիր, որն իսկապես ապրում է Օլիմպիական խարտիայի արժեքներին համապատասխան»:
Նամակի պատճեններն ուղարկվել են Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ), ինչպես նաև ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանին, պետքարտուղար Էնթոնի Բլինկենին և ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մալյորկասին:
Հիշեցնենք՝ հունվարի 16-ին Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը իշխող Լիբերալ կուսակցությունից պահանջել էր ճնշում գործադրել ՄՕԿ-ի վրա՝ հետաձգելու խաղերը, որոնք պետք է անցկացվեն Պեկինում 2022 թ. փետրվարի 4-ից 20-ը՝ ույղուրների ենթադրյալ ցեղասպանության, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների կողմից Կանադայի քաղաքացիների կալանավորման պատճառով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ