ՄՄ. պատգամավոր. Օտարերկրյա քաղաքացիներին Ղարաբաղ ուղարկելով ՝ Հայաստանը դիմում է նոր սադրանքների

12:40   23 Փետրվար 2021    330

Վերջին օրերին տեղի ունեցող որոշ իրադարձությունները խոսում են այն մասին, որ Հայաստանը դաս չի քաղել խայտառակ պարտությունից, Hayatsk.info-ին ասել է՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր Վուգար Իսկենդերովը:

Պատգամավորի խսքով, Ֆրանսիայից ժամանած մի խումբ լրագրողների, այնուհետև ԱՄՆ-ից մի խումբ հայերի Հայաստանից Լեռնային Ղարաբաղ թափանցելու փորձը պետք է դիտարկել, որպես հերթական հայկական սադրանք. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է և յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է այցելել այս տարածաշրջան, պետք է թույլտվություն ստանա Ադրբեջանից, այլ ոչ թե օկուպանտ երկրից, որը հանդիսանում է Հայաստանը:Դրա համար էլ ռուս խաղաղապահները, հետ վերադրայնելով երկու խմբերին, նրանց հասկացրել է, որ թույլտվություն պետք է խնդրել Ադրբեջանից: Կարծում եմ, որ սա պետք է դաս լինի յուրաքանչյուր օտարերկրացու համար, ով փորձում է Հայաստանից թափանցել Ադրբեջանի տարածք»:

Պատգամավորը հավելել է, որ այս հարցում, միանշանակ մեղավոր է Հայաստանը, քանի որ ֆրանսիացի լրագրողները պաշտոնապես հավատարմագրվել էին այս երկրում. «Դրա համար էլ, կարծում եմ, որ ինչպես ֆրանսիացի լրագրողների, այնպես էլ ԱՄՆ-ից ժամանած մի խումբ հայերի այս քայլի հիմքում կանգնած է հայկական կողմի հերթական սադրանքը: Հայաստանը պետք է վերջ տա այս փորձերին, հակառակ դեպքում նա կրկին գլխավերևում կտեսնի Ադրբեջանի «երկաթե բռունցքը»:

Hayatsk.info

Հեշթեգներ: պատգամավոր  


Վերնագիրի այլ պիտակները