Ինչպես հաղորդում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, ողջունելով Ազգային ասամբլեայի անդամներին՝ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսելով երկկողմ համագործակցության զարգացման մասին, նշել է, որ Ադրբեջանը միշտ էլ մեծ նշանակություն է տվել Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացմանը: Նշվել է, որ Ֆրանսիան միշտ ակտիվություն էցուցաբեր տարածաշրջանում, և բոլոր ուղղություններով հարցերը զարգանում են փոխըմբռնման և երկխոսության հիման վրա:
Ֆրանսիայի Ազգային ասմբլեայի անդամներն իրենց երախտագիտությունն են հայտնել ջերմ ընդունելության և տրամադրված տեղեկատվության համար: Նրանք նշել են, որ երկու երկրների խորհրդարանների միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության սկզբունքների վրա: Պատվիրակությունն իր ներկայիս այցը գնահատել է, որպես օգտակար՝ տարածաշրջանում առկա իրավիճակին ծանոթանալու և Ադրբեջանի դիրքորոշման վերաբերյալ տեղեկություններ ստանալու առումով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան