Նախարար. Ադրբեջանն արդեն միջոցներ է ձեռնարկում՝ վերաբնակների անվտանգ վերադարձն ապահովելու համար

11:20   23 Փետրվար 2021    374

«Կառավարությունն արդեն միջոցներ է ձեռնարկում՝ հարկադիր վերաբնակների անվտանգ և արժանապատիվ վերադարձի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության շրջանակներում համատեղ խաղաղ ապրելու հետ կապված»:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ), այս մասին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի Բարձր մակարդակի հատվածում իր ելույթում աել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Նախարարը նշել է, որ շուրջ 30 տարի, այսինքն՝ օկուպացիայի տարիներին, Հայաստանը բազմաթիվ ծանր հանցագործություններ է կատարել Ադրբեջանի քաղաքացիական բնակչության, մշակութային ժառանգության և ենթակառուցվածքների դեմ: Նա ասել է, որ կան բազմաթիվ անհերքելի փաստեր՝ հայ զինծառայողների կողմից ադրբեջանցի գերիների իրավունքների ոտնահարման, նրանց նվաստացման, նրանց նկատմամբ անարժան վերաբերմունքի, նրանց նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրման, հայհոյանքների, դիակների գլխատման և պղծման փաստերի մասին: Նախարարի խոսքով, Ադրբեջանը վճռականորեն տրամադրված է՝ օգտագործելով իր իրավունքները համապատասխան երկկողմ և բազմակողմ մեխանիզմների շրջանակներում, ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ հանցագործությունները կատարողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջեյհուն-Բայրամով  


Վերնագիրի այլ պիտակները