Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները համատեղ հայտարարություն են ընդունել

17:58   24 Փետրվար 2021    555

Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել եռակողմ հանդիպման արդյունքներով:

Ինչպես Hayatsk.info-ին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից, կողմերը շեշտել են երկրների ղեկավարների՝ Թուրքմենստանում կայանալիք եռակողմ գագաթնաժողովի բացառիկ կարևորությունը:

Բացի այդ, կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքմենստանի կողմից «Դոստլուգ» ածխաջրածնային հանքավայրի համատեղ հետախուզման և մշակման մասին հուշագրի ստորագրման առնչությամբ:

Կողմերն ընդգծել են եռակողմ պարբերական հանդիպումների անցկացման կարևորությունը` քաղաքական երկխոսության, տարածաշրջանային և գլոբալ հարցերում համագործակցության նպատակով:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքմենստանում: Հանդիպման օրը կհամաձայնեցվի դիվանագիտական խողովակներով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Ադրբեջան   Թուրքմենստան  


Վերնագիրի այլ պիտակները