Ավստրալիան ընդունել է Google-ին եւ Facebook-ին լուրերի համար վճարել ստիպող օրենքը

18:47   25 Փետրվար 2021    229

Ավստրալիան ընդունել է աշխարհում առաջին օրենքը, որի նպատակն է Google եւ Facebook ընկերություններին ստիպել վճարել իրենց պլատֆորմներում նոր կոնտենտի համար, հայտնում է BBC-ն:

Ամերիկյան տեխնոհսկաները կտրականապես դեմ էին այս օրենքի ընդունմանը:

Facebook-ն անցած շաբաթ այս վեճի պատճառով ավստրալացիների համար արգելափակել էր ամբողջ լրահոսային կոնտենտը, սակայն իր որոշումը փոխել էր երկրի կառավարության հետ բանակցություններից հետո, տեղեկացնում է Hayatsk.info-նa:

Բանակցություններից հետո օրենքն ընդունվել է նոր փոփոխություններով, որոնց համաձայն օրենքի գործողությունը չի տարածվում Facebook-ի եւ Google-ի վրա:

Սակայն երկու ընկերությունն էլ հիմա պարտավորվել են շահույթից գումար վճարել ավստրալական մի քանի խոշոր պարբերականների, որոնց վրա օրենքը չի տարածվում: Տեխնոլոգիական հսկաներն այս գործարքները գնահատել են որպես փոխզիջում:

Ավստրալական օրենքը դիտարկվում էր որպես հնարավոր թեստային դեպք մյուս երկրներում համանման կարգավորման համար, որ թվային պլատֆորմներից վճար ստանան լուրերի համար:

Փոփոխված օրենքը Ներկայացուցիչների պալատն ընդունել է այսօր, երբ այն ստացել է Սենատի հավանությունը:

Փետրվարի 18-ին Facebook-ի ղեկավարությունը Ավստրալիայում բոլոր օգտատերերի համար անջատել էր հրապարակման, դիտումների եւ տեղական ու միջազգային լուրերի տարածման գործառույթները, քանի որ երկրի կառավարությունը մտադիր էր ներդնել լրատվամիջոցների հետ բանակցություններ վարելու կոդեքս: Ավստրալիայում եւ Նոր Զելանդիայում Facebook-ի կառավարիչ-տնօրենը հայտարարել էր, որ այդ օրենքն իրենց ստիպում է վճարել «կոնտենտի համար, որն իրենք չեն խնդրել», եւ պայմաններ է ստեղծում, որի դեպքում երկրի կառավարությունն է որոշելու, թե ով եւ ինչ համաձայնագրեր է կնքում, ինչպես նաեւ որոշելու է, թե ով եւ որքան է վճարում:

Մեդիաշուկայի խաղացողների վարքագծի կոդեքսը, որը կարգավորում է թվային պլատֆորմների եւ լրատվամիջոցների առեւտրային հարաբերությունները, անցած շաբաթ ստացել էր երկրի Ներկայացուցիչների պալատի հավանությունը եւ ներկայացվել Սենատի քննարկմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ավստրալիա  


Վերնագիրի այլ պիտակները