Բայդենը չեղարկել է օտարերկրացիների՝ ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ Թրամփի հրամանագիրը

19:59   25 Փետրվար 2021    192

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանագիրը մի շարք կատեգորիաների օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը։

2020 թվականի ապրիլին Թրամփն ստորագրել, իսկ այնուհետև երկարացրել է այն հրամանագրի գործողությունը, որը խոչընդոտել Է «միգրանտների մուտքը երկիր, որոնք կորոնավիրուսի վարակի ժամանակ իրենցից ռիսկ են ներկայացնում ԱՄՆ-ի աշխատանքի շուկայի համար», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«(Պրոկլամացիան) առաջ չի քաշում ԱՄՆ-ի շահերը: Ընդհակառակը, այն վնասում Է ԱՄՆ-ին, օրինակ՝ խանգարում է ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքների անդամներին և օրինական մշտական բնակիչների կարգավիճակ ունեցողներին վերամիավորվելու իրենց ընտանիքների հետ»,-հայտարարել է Բայդենը:

«Այն նաև խանգարում է ԱՄՆ-ի տնտեսության ճյուղերին, որոնք օգտագործում են ամբողջ աշխարհի տաղանդներին»,-հավելել է Բայդենը: Ի վերջո, նրա խոսքով, Թրամփի պատճառով չեն կարողացել երկիր մուտք գործել այն անձինք, որոնք (գրինքարտով) ԱՄՆ-ում կեցության վկայագիր են շահել ամենամյա վիճակախաղով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բայդեն  


Վերնագիրի այլ պիտակները