Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ շեհիդների ընտանիքների անդամների և պատերազմի հաշմանդամների հետ հանդիպմանը մասնավորապես ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Նրանց պետք է ասվեր նաև, որ այդ զենքերը նրանց են փոխանցվել անվճար: Ընդ որում, ոչ թե մեկ կամ երկու տարի, նրանց 30 տարի զինել են մեր դեմ: Այսօր օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ մենք ուշադիր հետևում ենք տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, ունենք հնարավորություններ, և տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ կան: Մենք գիտենք, թե պատերազմի ընթացքում որքան զենք է տեղափոխվել Հայաստան անվճար, մինչ պատերազմը՝ որքան: Հուլիսյան բախումներից անմիջապես հետո, հուլիսի 17-ից մինչև պատերազմի վերջին օրը, մի քանի ինքնաթիռներ ամեն օր անվճար զենք էին հասցնում Հայաստան:
Միթե՞ Հայաստանը այդ «Իսկանդեր» հրթիռները գնել է փողով: Ոչ, նա այն ստացել է անվճար: Փողո՞վ է գնել «Эльбрус», «Точка-У», «Скад» հրթիռները: Ոչ: Նրանց անվճար տրամադրվեցին նաև С-300 ինքնաթիռներ, որոնցից յոթը մենք ոչնչացրեցինք, , ինչպես նաև տանկերը, թնդանոթները և հակաօդային պաշտպանության այլ համակարգերը: Մենք դրանք ոչնչացրեցինք: Հայկական բանակ գոյություն չունի», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իլհամ-Ալիև