Ադրբեջանի նախագահ. Ղարաբաղում կկառուցվի 3 օդանավակայան

12:16   26 Փետրվար 2021    508

Ղարաբաղում՝ Ադրբեջանի ազատագրված տարածքներում նախատեսվում է կառուցել 3 օդանավակայան, ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն աշխատանքներ են սկսվել Ֆիզուլիում օդանավակայանի կառուցման ուղղությամբ: Մենք օպերատիվ սկսեցինք ականազերծման հետ կապված հարցերը, քանի որ դա առաջնահերթ խնդիր է: Լաչինում և Զանգիլանում օդանավակայաններ կառուցելու պլաններ կան: Զանգիլանը կդառնա լոգիստիկայի կարևոր կենտրոն, այդ թվում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունների կատարման շրջանակներում», - ուրբաթ օրը տեղի և արտասահմանյան ԶԼՄ-ների համար մամուլի ասուլիսում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ի.Ալիևն ընդգծել է, որ Ֆիզուլիի օդանավակայանը կլինի միջազգային, և նախատեսվում է այն շահագործման հանձնել 2021 թ. աշնանը:

«Օդանավակայանը շահագործման կհանձնվի հնարավորինս արագ, համենայն դեպքում դրա թռիչքուղին և նավիգացիոն համակարգերը, որոնք կապահովեն օդանավակայանի աշխատանքը: Օդանավակայանը կլինի միջազգային, թռիչքուղին կկարողանա ընդունել բոլոր տեսակի ինքնաթիռները, այդ թվում ամենածանր և բեռնատար օդանավերը: Շատ դժվար է կանխատեսել շինարարության ժամկետը, քանի որ ականների մաքրման և այս տարածք մուտքի հետ կապված խնդիրները դժվարություն են առաջացնում, բայց մենք ակնկալում ենք, որ այն շահագործման կհանձնվի այս տարի: Ուզում ենք, որպեսզի այն տեղի ունենա վաղ աշնանը: Դա մեզ հնարավորություն կտա այն օգտագործել տարածքների վերականգնման համար՝ հաշվի առնելով այն ապրանքները, որոնք մենք կստանանք արտասահմանից, այնպես էլ հարևան պետություններից քաղաքացիների Շուշա հարմարավետ մուտքի համար», - հայտարարել է Ի. Ալիևը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիև  


Վերնագիրի այլ պիտակները