Նախագահ. Բաքուն դեմ չի լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացմանը

17:34   26 Փետրվար 2021    734

Բաքուն դեմ չի լինի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանների բացմանը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք վերաբերում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կկարողանա բացել սահմաններն ու կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Ամեն դեպքում Ադրբեջանի կողմից բացասական կարծիք չի լինի», - ասել է նա արտասահմանյան ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:

Իլհամ Ալիեւը հավելել է, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարավել թուրքական ռազմատեխնիկայի գնումից:

«ՌԱՀ գծով Թուրքիայի հետ շփումները կշարունակվեն: Կարող եմ ասել, որ նոր պայմանագրեր են կնքվել, համաձայնագրեր են ստորագրվել թուրքական ժամանակակից սպառազինության մատակարարման շուրջ», - ասել է Նախագահ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլհամ-Ալիեւ  


Վերնագիրի այլ պիտակները