«Մենք մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ռուսաստանյան դատարանը Վալենտինա Բարանովկսայային և նրա որդուն՝ Ռոման Բարանովսկիին 2 տարի 6 ամիս ազատազրկման է դատապարտել: Ռուսաստանին կոչ ենք անում վերացնել «Եհովայի վկաներ»-ի նկատմամբ գործող արգելքը»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Դատարանը վճռել էր, որ 2017-2019 թթ. մեղադրյալները, իմանալով Աբական քաղաքում կրոնական կազմակերպության գործունեության դադարեցման վերաբերյալ, կազմակերպել ու ապահովել են դրա հետագա գործունեությունը՝ տարածելով վերջինի գաղափարախոսությունը, հոգևոր հավաքներ ու ծիսակատարություններ կատարել, գումարներ հավաքագրել կազմակերպության կարիքների համար, միջազգային կապեր ստեղծել:
2017 թ-ից «եհովայի վկաներ»-ի գործունեությունը ՌԴ տարածքում օրենսդրորեն արգելվել է:
Hayatsk.info
Հեշթեգներ:
ՄԱԿ