Սիրիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի ավիահարվածը «վախկոտ ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում է անվանել»

20:02   26 Փետրվար 2021    201

Դամասկոսը դատապարտում է ԱՄՆ-ի՝ Սիրայի հարավ-արևելքում հասցրած ավիահարվածը և նախազգուշացնում տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրման մասին, Սիրիայի ԱԳՆ-ի հայտարարությանը։

«Սիրիան խստորեն դատապարտում է ամերիկյան կողմի դրսևորած վախկոտ ագրեսիան, որն ուղղված է Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Դեյր Զոր նահանգի շրջանների դեմ։ Այս հարձակումը հակասում է միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Նախազգուշացնում ենք, որ այդ քայլը կհանգեցնի անցակալի հետևանքների, որոնք իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակի սրում կառաջացնեն»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դամասկոսի կարծիքով՝ Վաշինգտոնի ագրեսիվ գործողությունները բացասական ազդանշան են առ այն, որ Ջո Բայդենի վարչակազմն իր քաղաքականության մեջ կպահպանի ոչ թե միջազգային իրավունքը, այլ «ջունգլիների օրենքը», ինչպես դա արել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները