«Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս»․ Բայդեն

20:13   26 Փետրվար 2021    189

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները երբեք Ղրիմը չի ճանաչի որպես Ռուսաստանի մաս, և Վաշինգտոնը կշարունակի «Ուկրաինայում ագրեսիայի համար» պատասխանատվության ենթարկել ՌԴ-ին։

«Մենք կրկնում ենք մի պարզ ճշմարտություն՝ Ղրիմը Ուկրաինայի մաս է։ ԱՄՆ-ն չի ճանաչում և երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից թերակղզու բռնակցումը, և մենք Ուկրաինայի հետ միասին կդիմակայենք Ռուսաստանի ագրեսիվ գործողություններին։ Մենք կշարունակենք աշխատել Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում նրա չարաշահումների և ագրեսիայի համար»,- ասված է Սպիտակ տան կայքում զետեղված հայտարարության մեջ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

ԱՄՆ-ի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը յոթ տարի առաջ «Ղրիմի բռնակցմամբ խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային իրավունքը, նորմերը, որոնցով ժամանակակից երկրները փոխգործակցում են միմյանց հետ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները