ՌԴ-ում ձերբակալվել է երկրի ամենահարուստ պատգամավորը

20:16   26 Փետրվար 2021    230

Ռուսաստանի Խաբարովսկ քաղաքում ձերբակալվել է Սախալինի շրջանային դումայի պատգամավոր Դմիտրի Փաշովը, որը 2020 թվականի սեպտեմբերին ճանաչվել է երկրի ամենահարուստ պետական ծառայողը։

Նշվում է, որ Փաշովը մեկնել է Խաբարովսկ գործուղման և հարցաքննության է կանչվել հին գործով, որի համար պատասխանատվության ենթարկելու ժամկետն արդեն լրացել է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսքը մի տեսանյութի մասին է, որտեղ Փաշովի ընկերներից մեկը՝ միջազգային հետախուզման մեջ գտնվող գործարար Օլեգ Կանը, գետից որսում է Կարմիր գրքում գրանցված ձուկ, սակայն, ինչպես նշում է աղբյուրը, պատգամավորը նույնիսկ չի դիպչում դրան։

Նշվում է, որ պաշտոնյային հարցաքննել են այդ տեսանյութի պատճառով, սակայն հետո մեղադրանք են առաջադրել այն գործով, որով Կանը միջազգային հետախուզման մեջ է: Ենթադրվում է, որ նրան որոշ ժամանակով կպահեն Խաբարովսկի քննչական մեկուսարանում, իսկ հետո կարող են տեղափոխել Սախալին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները