Ռուսաստանի դեսպանությունը նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին

20:20   26 Փետրվար 2021    247

Ռիգայում Ռուսաստանի դեսպանությունը նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին՝ Եկաբպիլսում խորհրդային հուշարձանի նկատմամբ «վանդալիզմի հերթական ակտից հետո»:

Նա նշել Է, որ «բարբարոսական ակտը» կատարվել Է փետրվարի 24-ին: Դեսպանությունն արձագանքել եւ նոտա Է հղել Լատվիայի ԱԳՆ-ին: Ինչպես ճշտել Է Եկաբպիլսի վետերանների աջակցության ընկերության ներկայացուցիչ Լիդիա Ամոսովան, խորհրդային զինվորականների հուշարձանի պատվանդանից անհետացել Է հրանոթը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ռիգայում մեր դեսպանությունն անհապաղ կերպով արձագանքել Է այդ բարբարոսական ակտին, բողոքի նոտա Է հղել Լատվիայի ԱԳ նախարարությանը, Լիտվայի իշխանություններից պահանջել Է՝ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել այդ հանցագործությունը հետաքննելու, մեղավորներին ներգրավելու, ինչպես նաեւ դրա հետեւանքները վերացնելու համար՝ ռուս-լատվիական միջկառավարական համաձայնագրին համապատասխան»,-հայտարարել Է Մարիա Զախարովան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները