Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով

21:28   26 Փետրվար 2021    244

Եվրոպայում պատվաստումների տեմպերը դանդաղել են. hաղորդվում է, որ մարդիկ հրաժարվում են պատվաստվել AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութով, քանի որ եվրոպական պետությունների առաջնորդները կասկածի տակ են դնում դրա արդյունավետությունը։

Գերմանական Frankfurter Allgemeine թերթը կանցլեր Անգելա Մերկելին հարցրել է՝ արդյո՞ք վերջինս մտադիր է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով՝ Եվրոպայում դրա արդյունավետության վերաբերյալ կասկածները փարատելու համար, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կանցլերը բացասական պատասխան է տվել՝ հայտարարելով, որ Գերմանիայում այն չի հաստատվել 65-ից բարձր տարիքի մարդկանց համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները