Բրիտանացի բժիշկը Գվինեթ Փելթրոուին քննադատել է երկրպագուներին COVID-19-ի բուժման վերաբերյալ խորհուրդներ տալու համար

21:15   26 Փետրվար 2021    158

Մեծ Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սթիվեն Պոուիսը hոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին քննադատել է երկրպագուներին COVID-19-ի բուժման վերաբերյալ խորհուրդներ տալու համար։

Օրերս դերասանուհին իր բլոգում խոստովանել էր, որ կորոնավիրուսից հետո, որով նա վարակվել էր հունվարին, տառապում է մշտական հոգնածությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վարակի հետևանքներից բուժելու համար բժիշկ Ուիլ Քոուլը նրան խորհուրդ է տվել «ծոմ պահել», ինչպես նաև նշանակել է կենսաբանորեն ակտիվ հավելումներ։ Նշվում է, որ լիարժեք ապաքինման համար աստղը այցելում է ինֆրակարմիր ճառագայթմամբ շոգեբաղնիք, պահպանում է բուսական դիետա, ինչպես նաև բացառում է ալկոհոլը և շաքարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները