Toyota-ն սկսել է կառուցել «ապագայի քաղաք» Ճապոնիայում

08:04   27 Փետրվար 2021    177

Toyota-ն Ճապոնիայում սկսել է կառուցել խելացի քաղաք, որը կաշխատի արհեստական ինտելեկտի եւ ֆուտուրիստական տեխնոլոգիաների հիման վրա, եւ ծառայել՝ որպես «կենդանի լաբորատորիա», գրում է Independent-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Շինարարությունը մեկնարկել է այս շաբաթ եւ ստացել «Woven City» անունը, որը տեղակայված է Ֆուձիյամայի մերձակայքում՝ Տոկիոյից 100 կմ հեռավորության վրա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքը նախագծվում է՝ որպես փորձադաշտ տեխնոլոգիաների համար, որոնք կարող են ներդրվել քաղաքային միջավայրում՝ ներառյալ ռոբոտատեխնիկան, փոխկապակցված խելացի տներն ու արհեստական ինտելեկտը:

Toyota-ն թողարկել է e-Palette անօդաչու ավտոմեքենայի շարքը 2018 թվականին, եւ ակնկալվում է, որ դրանք կկազմեն «Woven City» նախագծի հիմնական տրանսպորտային ենթակատուցվածքը:

Woven City-ի բնակիչները կապրեն «խելացի» տներում մի շարք ինտեգրված ռոբոտացած համակարգերի հետ ամենօրյա կյանքում օգնություն ցուցբերելու համար, որտեղ կլինի արհեստական ինտելեկտը մարդկանց առողջության մոնիթորինգի համար սենսորների հիմքը եւ հոգ կտանի մյուս հիմնական պահանջմունքների մասին, ասել են ընկերությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Toyota  


Վերնագիրի այլ պիտակները