Բեռլինի բնակիչը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման բրիտանական հիվանդանոցը պայթեցնելու սպառնալիքի համար

08:23   27 Փետրվար 2021    133

33-ամյա իտալացին ուրբաթ դատապարտվել է Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության հիվանդանոցը պայթեցնելու սպառնալիքի համար, եթե նրան չվճարեն 10 միլիոն ֆունտ ստերլինգ (13,2 միլիոն դոլար) կրիպտոարժույթով, հաղորդում է Associated Press-ը:

Բեռլինի բնակիչ Էմիլ Ա.-ն դատապարտվել է 3 տարվա ազատազրկման:

Մեծ Բրիտանիայում Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության կիբերհանցագործությունների դեմ պայքարի բաժնի փոխտնօրեն Նայջել Լիրին հայտարարել է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող պացիենտներին տարհանելու դժվարությունների պատճառով պայթեցնելու մասին «պարզապես հեռախոսազանգը» կարող էր հանգեցնել մարդկանց մահվան, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դատարանը պարզել է, որ 2020 թվականի ապրիլին դատապարտյալն ուղարկել է էլեկտրոնային նամակ իր տնից Առողջապահության ազգային ծառայությանը՝ սպառնալով հարձակվել հիվանդանոցի վրա, եթե չստանա միջոցներ իր հաշվին բիթքոյններով:

Դատախազների խոսքով՝ Առողջապահության ազգային ծառայությունում չեն պատասխանել նամակին, եւ կասկածյալն ուղարկել է եւս 17 էլեկտրոնային նամակ սպառնալիքներով նախքան հունիսին ձերբակալվելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեռլին  


Վերնագիրի այլ պիտակները