Դուբայի օդանավակայանում գործել է 5-վայրկյանանոց կենսաչափական անձնագրային հսկողությունը

08:58   27 Փետրվար 2021    186

Դուբայի օդանավակայանում այժմ կարելի է վայրկյանների ընթացքում անցնել անձնագրային հսկողություն:

Սահմանային ծառայողի փոխարեն ճանապարհորդի անձը ստուգում է նորագույն կենսաչափական համակարգը: Հետագայում իմիգրացիոն ընթացակարգն անցնելու համար կպահանջվի միայն անցնել տերմինալով, հաղորդում է АТОР-ը:

Դուբայի օդանավակայանում սկսել է գործել դեմքերը ճանաչելու տեխնոլոգիայով արագացված անձնագրային հսկողության համակարգը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Արհեստական ինտելեկտի հիման վրա կենսաչափական համակարգը տեղադրված է 122 «խելացի ելքերի» (Smart Gates) մոտ ուղեւորների մեկնման եւ ժամանման գոտիներում. դրա շնորհիվ ուղեւորները կարող են անցնել միգրացիոն հսկողություն ընդամենը 5-9 րոպեի ընթացքում:

Փորձնական կենսաչափական միջանցքը գործարկել են Դումայի օդանավակայանում դեռեւս անցած տարվա աշնանը: Այդ տեխնոլոգիան առաջինն առաջարկել է ուղեւորներին Emirates ավիաընկերությունը:

Կենսաչափության շնորհիվ Emirates-ի ուղեւորները կարող են գրանցվել չվերթին, անցնել անձնագրային հսկողություն, հայտնվել սպասասրահում եւ նստել ինքնափիռ՝ շրջանցելով փաստաթղթերի պարտադիր ստուգումներն ու հերթերում սպասելը: Այժմ այդ տեխնոլոգիան հասանելի է նաեւ այլ ավիաընկերությունների ուղեւորներին:

Համակարգից օգտվելու համար ճանապարհորդներին անհրաժեշտ է անցնել նախնական գրանցում եւ ձեւակերպել նստեցման կտրոնները:

Կենսաչափական հսկողության ծառայությունը հասանելի է 17 տարին լրացած բոլոր ուղեւորներին: Առանց խոչընդոտների տեղաշարժման համար նրանց կառաջարկվի կամ «խելացի թունել», կամ 122 «խելացի ելքերից» մեկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները