Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին նա ասել է Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի Ալ Սաուդի հետ հեռախոսազրույցում։
«Երեկ ես խոսել եմ թագավորի հետ, այլ ոչ թե գահաժառանգ արքայազնի։ Հստակ հայտնել եմ նրան, որ կանոնները փոխվում են, և մենք պատրաստվում ենք հայտարարել զգալի փոփոխությունների մասին այսօր և երկուշաբթի»,-ասել է Բայդենն ամերիկյան իսպանալեզու Univision հեռուստաալիքին՝ պատասխանելով հարցին այն մասին, թե որքան հեռու է մտադիր գնալ ԱՄՆ վարչակազմը Սաուդյան Արաբիային ճնշելու հարցում։ Բայդենի խոսքով՝ իրենք մտադիր են նրանց պատասխանատվության ենթարկել մարդու իրավունքների խախտումների համար։
Նախագահը նշել է, որ եթե Սաուդյան Արաբիան ցանկանում է համագործակցել ԱՄՆ-ի հետ, ապա պետք է դադարեցի մարդու իրավունքների խախտումները։ Բայդենի խոսքով՝ իրենք այդպիսի քաղաքականության են ձգտում իրականացնել ողջ աշխարհում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ