Ս. Արաբիան պատասխանել է լրագրողի սպանության վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքին

09:29   27 Փետրվար 2021    153

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքել են լրագրող Ջամալ Խաշըքջիի սպանությանը թագավորության ղեկավարության մասնակցության վերաբերյալ ԱՄՆ հետախուզության զեկույցի եզրակացությունները, փոխանցում է պետական SPA գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

«Կառավարությունը լիովին հերքում է զեկույցում պարունակվող՝ թագավորության ղեկավարությանը տրված բացասական, սուտ և անընդունելի գնահատականը և նշում, որ զեկույցում եղել են ոչ ճշգրիտ տվյալներ և եզրակացություններ»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ»։

Նշվում է, որ երկրի իշխանություններն արդեն ընդունել են անհրաժեշտ միջոցառումներ մեղավորների նկատմամբ։

«Թագավորությունը մերժում է ցանկացած միջոց, որը ոտնձգություն է հանդիսանում նրա ղեկավարության, ինքնիշխանության և դատական համակարգի անկախության նկատմամբ»,-ընդգծել են ԱԳՆ-ում՝ մատնացույց անելով ԱՄՆ-ի և թագավորության միջև ութ տասնամյակ գոյություն ունեցող ամուր գործընկերությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները