«Թեհրանը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում»․ Սաիդ Ղաթիբզադե

10:01   27 Փետրվար 2021    135

Թեհրանը Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի ավիահարվածը համարում է ագրեսիա և միջազգային իրավունքի խախտում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Ղաթիբզադեն։

«Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վճռականորեն դատապարտել է Սիրիայի արևելյան հատվածում ամերիկյան ուժերի անօրինական և ագրեսիվ հարձակումը, որը միջազգային իրավունքի խախտում է»,- ասված Է գերատեսչության հայտարարության մեջ:

Ղաթիբզադեն նաև ընդգծել է, որ «ամերիկյան ռազմակայաններն անօրինական կերպով գտնվում են Սիրիայի տարածքում և զբաղվում են ահաբեկիչների պատրաստմամբ»:

Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ի հարվածը Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում է և կհանգեցնի բախումների աճին և տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թեհրան  


Վերնագիրի այլ պիտակները