Փարիզի արվարձանում անհայտ անձինք գնդակահարել են 15-ամյա դեռահասի

10:19   27 Փետրվար 2021    150

Փարիզի արվարձանում երկու անհայտ անձ գնդակահարել են 15-ամյա դեռահասի, ինչից հետո նրանք սկուտերով փախել են հանցագործության վայրից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին ուրբաթ հաղորդել է BFM հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը:

Հարձակումը տեղի է ունեցել ուրբաթ՝ Փարիզի ժամանակով մոտ 17:00-ին Բոնդի կոմունայում:

Նշվում է, որ իրավապահները այժմ փնտրում են հանցագործներին: Հետաքննություն է սկսել դեռահասի սպանության դեպքի առթիվ: Այլ տեղեկություններ չեն տրամադրվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ  


Վերնագիրի այլ պիտակները