Թուրալ Գյանջալիև. Ադրբեջանը հույս ունի՝ ԵԱՀԿ-ի օգնությամբ նոր գաղափարներ ներդնել տարածաշրջանում

10:25   27 Փետրվար 2021    317

Ադրբեջանը հույս ունի՝ ԵԱՀԿ օգնությամբ նոր գաղափարներ և նոր առաջարկներ ներդնել տարածաշրջանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 20-րդ ձմեռային նիստի շրջանակներում ասել է՝ Միլի Մեջլիսի (խորհրդարանի) պատգամավոր, «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի մարզի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման ղեկավար Թուրալ Գյանջալիևը:

Նա նշել է, որ շատ կարևոր է ամրապնդել ԵԱՀԿ-ի դերը՝ տարածաշրջանում տնտեսական և բնապահպանական անվտանգության ամրապնդման գործում, ինչպես նաև բարձրացնել գիտության և տեխնոլոգիայի կարևորությունը ԵԱՀԿ տարածաշրջանում:

«Որովհետև, եթե մենք խնդիրները լուծում ենք տնտեսության տեսանկյունից, բնապահպանական անվտանգության տեսանկյունից, սա լրացուցիչ ազդակ է հաղորդում բոլոր առկա խնդիրների լուծման համար, հատկապես Հարավային Կովկասում», - ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրալ-Գյանջալիև  


Վերնագիրի այլ պիտակները