Ամերիկյան հետախուզություն. Ս. Արաբիայի գահաժառանգ արքայազնը հավանություն է տվել Խաշոգջիի սպանությանը

12:08   27 Փետրվար 2021    185

Ամերիկյան հետախուզությունը զեկույց է կազմել, որում հանգել է այն եզրակացության, որ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանը 2018 թվականին հավանություն է տվել վտարված սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը, փոխանցում է BBC-ն:

Ջո Բայդենի աշխատակազմի հրապարակած զեկույցում նշված է, որ արքայազնը հավանություն է տվել ծրագրին, որի համաձայն Խաշոգջիին պետք է «բռնեին կամ սպանեին»:

«Ըստ մեր գնահատականների՝ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մոհամմեդ բեն Սալմանը հավանություն է տվել Ստամբուլում սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիին բռնելու կամ սպանելու գործողությանը»,- նշված է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի զեկույցում:

Զեկույցում նաեւ ներկայացված են անձանց անուններ, որոնք, հավանաբար, մասնակցություն են ունեցել Խաշոգջիի մահվանը կամ պատասխանատու են դրա համար: Ընդ որում՝ նշվում է, որ «մենք չգիտենք, թե որքան հեռու են գնացել» նրանք, ովքեր ծրագրել են նրան վնաս պատճառելը:

Խաշոգջին անհետացել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան մտնելուց հետո՝ փաստաթղթեր ստանալու համար, որոնք նրան թույլ կտային ամուսնանալ իր հարսնացուի՝ Չենգիզի հետ: Նրան այլեւս ոչ ոք չի տեսել:

Թուրք պաշտոնատար անձինք պնդում են, որ Խաշոգջին սպանվել եւ մասնատվել է հյուպատոսարանի շենքում: Նրա մարմինը չի գտնվել: Թուրքիան, որը, ամենայն հավանականությամբ, գաղտնալսում է իրականացրել հյուպատոսարանում, սպանության ձայնագրությունը փոխանցել է հատուկ ծառայություններին, այդ թվում՝ ԿՀՎ-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները